Category Archives: Մայրենի

Իմ ամառը

Ես իմ ամառային արձակուրդին գնալու եմ Հունաստան։ Մասնակցելու եմ Հյուսիսային դպրոցի լողափնյա ճամբարին։ Այնտեղ շատ — շատ հավես է անցնում։ Տանը գիրք եմ ընթերցելու, իջնելու եմ բակ ընկերներիս հետ խաղալու, գնալու եմ մեր առանձնատուն, շնիկիս հետ եմ խաղալու, գնալու եմ մայրիկիս հետ զբոսանքի, պապիկիս հետ սառը հյութ եմ պատրաստելու։ Շատ — շատ եմ սիրում Վարդավառը, մարդիկ իրար ջրում են։ Շատ եմ սիրում սառը պաղպաղակ ուտել։



Իմ մասին

Ես Հունանյան Իլոնան եմ, 8 տարեկան եմ։ Սովորում եմ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանում։ Սիրում եմ խաղալ Մոնոպոլիա և համակարգչային տարբեր խաղեր։ Ծաղիկներից սիրում եմ կակաչ, մանուշակ և վարդ։ Հատապտուղներից սիրում եմ ելակ և ազնվամորի։ Գույներից սիրում եմ կարմիր, մանուշակագույն, երկնագույն և նարնջագույն։ Կենդանիներից սիրում եմ շուն, կատու և ընձուղտ։ Ես ազատ ժամանակ համակարգչով ֆիլմ եմ դիտում, նկարում և հեռախոս նայում։ Ես հաճախում եմ պարի։ Իմ ընկերուհիներն են Սառան, Նաիրան, Գաբրիելան, Մարիան, Դանելիան և Միշելը։